Հայ շախմատիստները հաջողությամբ են հանդես գալիս Չիգորինի մրցաշարում
15:32, 22 Հոկտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միազգային վարպետ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան) Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը (Հայաստան), Դավիթ Գեւորգյանը (Հայաստան), ինչպես նաեւ Դավիթ Պառավյանը (Ռուսաստան)ունեն 3-ական միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:
Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են հինգ մասնակիցներ` Դենիս Կիշմատուլինը, Ալեքսեյ Ալեքսանդրովը, Ալեքսեյ Գոգանովը, Ալեքսեյ Պրիդորոժնին և Կուրտաս Կաժգալեևը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում