Մարզային

Գեղարքունիքի մարզի բարձրադիր գոտիներում ձյան շերտ է նստել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բարձրադիր գոտիներում ձյան շերտ է նստել

ԳԱՎԱՌ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզը գոտեւորող Վարդենիսի, Գեղամա, Արեգունու, Փամբակի, Սեւանի եւ Արեւելյան Սեւանի լեռնաշղթաների կատարներին եւ բարձրադիր գոտիներում հոկտեմբերի 19-ի գիշերվա ընթացքում արդեն ձյան շերտ է նստել:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ձյան շերտը նստած է ծովի մակերեւույթից մոտ 2400-3500 մետր բարձրություններում, իսկ 2000-2300 մետր բարձրություններում այն եղել է միլիմետրերի հաստության: Բարձրադիր գոտիների արոտատեղերից, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, անասնահոտերը ցած են իջել մեկ-երկու շաբաթ առաջ, իսկ ահա համեմատաբար ցածրադիր գոտիների արոտավայրերում արածեցվող անասնահոտերի համար ձյան աննշան շերտը արտակարգ իրավիճակ չի ստեղծել:

Վերջին օրերի տեղումները եւ ցուրտ եղանակը Գեղարքունիքում դանդաղեցնում են կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքները:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում