Մարզային

Սյունիքում կստեղծվեն հրշեջ հենակետեր

1 րոպեի ընթերցում

Սյունիքում կստեղծվեն հրշեջ հենակետեր

ԿԱՊԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սյունիքի մարզի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են հրշեջ-փրկարարական հինգ ստորաբաժանումների եւ հրշեջ-փրկարարական մեկ հենակետի միջոցով: Սակայն, ըստ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության, այսօր մարզում խնդիր է հեռավոր համայնքների եւ բնակավայրերի սպասարկումը: Այդ նպատակով 2015-ից նախատեսվում է Սյունիքի հեռավոր գյուղական համայնքներում ստեղծել հրշեջ հենակետեր:

«Համաձայն ԵԿՄ եւ ԱԻՆ համագործկցության հուշագրի, այդ հենակետերում կներգրավվեն համայնքներում ապրող երկրապահները, որն էլ կխթանի մարզում կամավոր հրշեջ փրկարարական շարժման զարգացմանը», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Հարությունյանը:

Սյունիքում հրդեհաշիջման գործընթացում խնդիր է նաեւ հրշեջ հիդրանտների եւ ջրավազանների հարցը: Նախկինում գործող ջրագծերի փոխարինման զուգահեռ վերացել են հրշեջ հիդրանտները, ինչն էլ դժվարություն է առաջացնում հատկապես բազմաբնակարան շենքերում ծագած հրդեհների մարման ժամանակ:

Գոհար Իսախանյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում