Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

«#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» նախաձեռնությունը նոր թափ է ստանում

«#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» նախաձեռնությունը նոր թափ է 
ստանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Մարսելի հայ համայնքի կողմից նախաձեռնած շարժումը, որն արդեն հայտնի է «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» անունով, ավելի մեծ թափ է ստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությանը միանում են ավելի ու ավելի մեծ թվով հայտնի հայ ու արտասահմանյան գործիչներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ պարունակող գրությամբ լուսանկարվում են և ներբեռնում իրենց լուսանկարները սոցցանցերում:


Նախաձեռնությանն իրենց մասնակցությունն են ցուցաբերել Պրահայում Հայաստանի  դեսպանատունը` ՀՀ դեսպանի մասնակցությամբ, Չեխիայի հայ համայնքի անդամները, Ֆրանսիայի Դեսին քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրան, Դենիս քաղաքի մշակութային և միջազգային հարցերով փոխքաղաքապետ և հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիս Ջորկաեֆը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամական խմբի փոխնախագահ Ֆրանսուա Ռոժբլուան, ԵՄ պատգամավոր, ԵՄ-Հայաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Տեոխարուսը, թուրք-լազ պոետ Սերքան Էնգինը, Ֆրանսիայի Չոբանյանի անվան ինստիտուտի հիմնադիր ղեկավար, «Europe & Orient» ամսագրի գլխավոր խմբագիր Ժան Վարուժան Սիրապյանը և այլոք:

Ավելի վաղ նախաձեռնությանը միացել էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն, Հրանտ Դինքի իրավաբան Ֆեթհիյե Չեթինը և ուրիշներ: Սոցցանցերում ստեղծվել են հատուկ խմբեր, որտեղ օգտատերերը ներբեռնում են իրենց լուսանկարները: Այս ճանապարհով նրանք կոչ են անում Թուրքիային և Ցեղասպանությունը չճանաչած մյուս երկրներին ճանաչել 1915 թվականին իրականացված մեծագույն հանցագործությունն ընդդեմ մարդկության: Նախաձեռնությունն ավելի մասսայական դարձնելու նպատակով կիրառության մեջ է դրվել #2015RTAG հաշթագը, որն արդեն կիրառել են Twitter-ի և Facebook-ի մեծ թվով օգտատերեր:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am