Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտում Հայաստան-ԵՄ արդյունավետ համագործակցությանը. Գարեգին Մելքոնյան

ԵՏՄ անդամակցությունը չի խոչընդոտում Հայաստան-ԵՄ արդյունավետ 
համագործակցությանը. Գարեգին Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է համագործակցության հետագա օրակարգի հստակեցման հետ կապված հարցերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը արդյոք չի՞ խանգարելու ԵՄ-ի հետ համագործակցությանը և տարբեր ծրագրերի իրականացմանը: «Մենք հիմա Եվրոպական Միության հետ քննարկում ենք ապագա համագործակցության օրակարգը, դրա հստակեցման հետ կապված հարցեր, և ես Եվրամիության հետ մեր համագործակցությունը շարունակելու հետ կապված  խնդիրներ չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մելքոնյանը:

Գարեգին Մելքոնյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է ԵՄ-ի հետ տարբեր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես, նա նշեց, որ արդյունավետորեն շարունակվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ իրականացվող ծրագիրը, որի նպտակը ագրոբիզնեսի ոլորտում արտահանման խթանումն է, ինչպես նաև ոլորտում ՓՄՁ-ների ներգրավվածության ապահովումը: Ծրագրով նախատեսվում է նաև Հայաստանում խթանել շինանյութերի արդյունաբերությունը և արտահանումը: «Ինչպես տեսնում եք, այս ծրագրերը արդյունավետորեն շարունակվում են, և Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը խոչընդոտ չի հանդիսանում ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության համար»,- ընդգծեց փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]