Միջազգային

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրամբարը, զոհվել Է 25 մարդ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրամբարը, զոհվել Է 25 մարդ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 25 մարդ է զոհվել Հնդկաստանի Հիմաչալ-Փրադեշի նահանգի Բիլասպուր օկրուգում, որտեղ ավտոբուսն ընկել Է ջրամբարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Times of India թերթի Էլեկտրոնային տարբերակը:

Ներկայում որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: Ավտոբուսի ուղեւորների ստույգ թիվը հայտնի չԷ. այն նախատեսված Էր 40 մարդու համար, եւս մի քանի հոգի ճամփորդում Էին տանիքի վրա:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել Է 13 մարդ, նրանք բոլորը հոսպիտալացված են: Այդ ուղեւորները հասցրել են ընկնելուց առաջ դուրս նետվել ավտոբուսից:

Ըստ նախնական տեղեկատվության՝ փոխադրամիջոցի վարորդը կորցրել Է մեքենայի կառավարումը, ինչը եւ վթարի Է հանգեցրել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում