Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կատալոնացիների գրեթե 60 տոկոսը հանդես է գալիս ինքնավարության պետականության օգտին

Կատալոնացիների գրեթե 60 տոկոսը հանդես է գալիս ինքնավարության պետականության օգտին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի բնակիչների գրեթե 60 տոկոսը հայտարարել է, որ պաշտպանում է ինքնավարության կողմից պետության կարգավիճակի ձեռքբերումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Europa Press գործակալությանը:

Omnibus հասարակական կարծիքի կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալների համաձայն՝ 58,8 տոկոսը «լիովին» կամ «հիմնականում» համաձայն է, որ Կատալոնիան դառնա պետություն, 31,9 տոկոսը դեմ է արտահայտվում:

Հարցման մասնակիցներին նաեւ խնդրել են 10-բալանոց սանդղակով գնահատել՝ իրենք երկյուղներ ունեն արդյոք Կատալոնիայի պետականության ձեռքբերման կապակցությամբ: 30 տոկոսը հայտարարել է, որ «դրանից բնավ չի վախենում», գրեթե 11 տոկոսը պատասխանել է, որ «շատ է վախենում»:

Կատալոնիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը (86,7 տոկոս) հայտարարում է, որ կճանաչի նոյեմբերի 9-ի հանրաքվեի արդյունքները, եւ միայն 9 տոկոսը չի ճանաչի դրանք: Հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ:

Բարսելոնի քաղաքապետարանը սեպտեմբերի 21-ին քվեարկել է հանրաքվեի աջակցման օգտին՝ հայտարարելով, որ «անհրաժեշտ բոլոր միջոցները կտրամադրի դրա անցկացման համար»:

Կատալոնիայի խորհրդարանը սեպտեմբերի 19-ին օրենք է ընդունել հանրաքվեների մասին, որը, տեղի իշխանությունների կարծիքով, թույլ կտա համաժողովրդական հարցումներ անցկացնել առանց Մադրիդի պաշտոնական համաձայնության: Իսպանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ այդ օրենքը բողոքարկելու է Սահմանադրական դատարանում:

Ինքնավարության իշխանությունների պլանների համաձայն՝ նոյեմբերի 9-ին կատալոնացիներին կառաջարկվի պատասխանել երկու հարցի. «Ցանկանում եք դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա պետություն» եւ «Եթե այո, ցանկանում եք դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն»: Իսպանիայի Սահմանադրական դատարանն անօրինական է ճանաչել հանրաքվեն: Երկրի վարչապետը եւ կառավարության այլ անդամներ քանիցս հայտարարել են, որ չեն ճանաչի դրա արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am