Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Կիեւի եւ Լուգանսկի միջեւ վերականգնվել Է երկաթուղային հաղորդակցությունը

Կիեւի եւ Լուգանսկի միջեւ վերականգնվել Է երկաթուղային հաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի եւ Լուգանսկի միջեւ վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը, առաջին գնացքի բոլոր տոմսերը գնված են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ուկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական վարչակազմը («Ուկրզալիզնիցի»): Լուգանսկ կայարանով մարդատար գնացքների երթեւեկություն չԷր իրականացվում հուլիսի 26-ից:

«Վերականգնված Է մարդատար գնացքների ուղեւորությունը մինչեւ Լուգանսկ կայարան: Տասը վագոնից բաղկացած գնացքը երթեւեկելու Է ամեն օր: Ուղեւորահոսքի ավելանալու դեպքում վագոնների թվաքանակը կավելացվի»,-ասված Է «Ուկրզալիզնիցի»-ի հաղորդագրության մեջ:

Դրանում ճշտվում Է, որ տոմսերի մեծ պահանջարկի պատճառով արդեն հարկ Է եղել վագոնների թիվը տասից ավելացնել մինչեւ 18:

Կիեւի իշխանությունները եւ Դոնբասի աշխարհազորայինները սեպտեմբերի 5-ին պայմանավորվել են հրադադարի, գերիների փոխանակման շուրջ եւ հասել են մի շարք քաղաքական համաձայնությունների, մասնավորապես, Ուկրաինայն պարտավորվել Է ներում շնորհել աշխարհազորայիններին եւ օրենք ընդունել Դոնբասի մի շարք շրջանների հատուկ կարգավիճակի մասին: Սեպտեմբերի 19-ին կողմերը համաձայնության են եկել կոնկրետ պայմաններով համընդհանուր հրադադարի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am