Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Wifka-ն 30 մլն դոլար Է խոստանում Ուկրաինայում Boeing-ը խփած անձանց մասին տեղեկությունների համար

Wifka-ն 30 մլն դոլար Է խոստանում Ուկրաինայում Boeing-ը խփած անձանց մասին տեղեկությունների համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական հետազոտությունների Wifka գերմանական բյուրոն պատրաստ Է 30 մլն դոլար վճարել Ուկրաինայում Boeing-777-ը խփած անձանց մասին տեղեկատության դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության կայքում:

«Տեղեկությունների համար, որոնք կկարողանան բերել հանցագործության պատվիրատուների բացահայտմանը, պարգեւատրում է նշանակված 30 մլն դոլարի չափով»,-ասված Է մասնավոր բյուրոյի հաղորդագրության մեջ: Ամբողջ գումարը պահվում է Ցյուրիխում եւ կվճարվի Շվեյցարիայի այդ քաղաքում կամ այլ վայրում:

Wifka-ն միջադեպի հետքննությամբ զբաղվում է պատվիրատուի հանձնարարությամբ, որի անունը չի բացահայտվում:

«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing-777-ը, որը չվերթ Էր իրականացնում Ամստերդամ-Քուալա Լումպուր երթուղով, հուլիսի 17-ին կործանվել Է Ուկրաինայի Դոնեցկի մարզում:

Օդանավում եղած բոլոր 298 ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am