Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ուղեւորվել Է ԱՄԱ
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, սեպտեմբերի 16-ին երկօրյա պաշտոնական այցով ուղեւորվել Է Արաբական Միացյալ Ամիրայություններ, որտեղ կկայանան բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով կառավարության ղեկավարի մամուլի ծառայությանը:
Աբու Դաբիում Ղարիբաշվիլին հանդիպում կունենա գահաժառանգ շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանի հետ:
Սեպտեմբերի 17-ին Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Աբու Դաբիի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի, ինչպես նաեւ Ներդրումային խմբի նախագահի հետ:
Վրացական պատվիրակության կազմում են՝ հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, այլ պաշտոնատարներ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում