Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Գյումրիում խոշոր հրդեհ է բռնկվել

 Գյումրիում խոշոր հրդեհ է բռնկվել

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրու Մայակովսկու 80 հասցեում: Գյումրու կենտրոնական շուկայի՝ «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մոտ  այրվում է երկհարկանի սեփական տան տանիքը: Երկհարկանի կառույցի առաջին հարկում խանութներ են, իսկ դրան կից կան այլ տներ, տարածքում իրականացվում է նաև առևտուր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանը, վարչությունը հրդեհի մասին ահազանգ ստացել է 16:23-ին: Հրդեհը մեծ արագությամբ տարածվում է՝ ընդգրկելով բավական մեծ տարածք: Տարածքի նեղ լինելը անհարամար իրադրություն է ստեղծում հրշեջ-փրկարարների համար: «Այս պահին դեռ չի հաջողվել կրակը մեկուսացնել: Այրվում է տան տանիքի մեծ տարածք: Աշխատանքների մեջ ներգրավված է 5 մարտական հաշվարկ՝ Գյումրիից, Արթիկից և Ախուրյանից, բացի այդ, աշխատանքերին մասնակցում է նաև քաղաքապետարանի 2 ջրցան մեքենա: Աշխատանքերն այս պահին կարգավորվում են և շարունակվում»,- նշեց Մարատ Սարիբեկյանը:

Դեպքի տարածքում աշխատում են նաև ոստիկանության և շտապ բուժօգնության ստորաբաժանումները:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am