Մարզային

Սեւանա լիճն ընկած ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը դուրս են գրվել հիվանդանոցից

1 րոպեի ընթերցում

Սեւանա լիճն ընկած ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը դուրս են գրվել հիվանդանոցից

ԳԱՎԱՌ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 7-ի երեկոյան, ժամը 19-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրում «Մերսեդես-600» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Սեւանա լիճ: Տուժածներին օգնության են հասել ՀՀ ԱԻՆ Սեւանի հրշեջ -փրկարարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Սեւանի հրշեջ-փրկարարական ծառայության պետ Էվելինա Խաչատրյանը, տեղ հասած փրկարարները ձորակը գլորված ավտոմեքենան գտել են լճի ափին, դեռեւս ջրի մեջ չընկղմված վիճակում: Նրանք Սեւանի հիվանդանոց են տեղափոխել մարմնական վնասվածքներ ստացած Երեւան քաղաքի բնակիչներ, 1983 թվականին ծնված Աշոտ Մեդոյանին եւ 1980 թվականին ծնված Գուրգեն Աբգարյանին:

Սեւանի հիվանդանոցի տնօրեն Վարուժան Մանուկյանի տեղեկացմամբ` տուժածներին տեղում ցույց է տրվել համապատասխան բուժօգնություն: Նրանք անցած գիշերվա ընթացքում դուրս են գրվել հիվանդանոցից առողջ վիճակում:

ԽոսրովԽլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում