Տարածաշրջանային

Մոսկվայում փակվել են ադրբեջանցիների շուկաները

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում փակվել են ադրբեջանցիների շուկաները

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում փակվել են երկու շուկա, որոնցում աշխատում էին ադրբեջանցիները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lent.az լրատվական կայքը:

Փակվել են «Դոմոդեդովո» եւ «Խլեբնիկովո» շուկաները, որոնցում հիմնականում ադրբեջանցիներ էին աշխատում: Երկու շուկաների փակման համար որպես պատճառ նշվում է հակասանիտարական վիճակը: Բացի այդ, «Դոմոդեդովո» շուկայում ստուգումների արդյունքում Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտնաբերել են մեծ թվով անօրինական միգրանտների: Հայտնի չէ, թե այդ շուկաները երբ են վերաբացվելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում