Տարածաշրջանային

Թուրքիայի նոր արտգործնախարարը հանդես է եկել իր առաջին հակահայկական հայտարարությամբ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նոր արտգործնախարարը հանդես է եկել իր առաջին հակահայկական հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մևլութ Չավուշօղլուն նոր պաշտոնին անցնելուց անմիջապես հետո հանդես է եկել հակահայկական իր առաջին հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում Չավուշօղլուն հայտնել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքար մղելու իր որոշման մասին:

Լրագողի այն հարցին ի պատասխան, թե ինչ է անելու Թուրքիայի նոր արտգործնախարարը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ, Չավուշօղլուն ասել է. «Թուրքիան և Ադրբեջանը միասին են պայքարելու Հայոց ցեղասպանության դեմ»:Նա հավելել է նաև, որ ցակացած հարցում պատրաստ է միավորել ջանքերն ադրբեջանական կողմի հետ և ներդնել այնքան ջանքեր, որքան կաներ Ադրբեջանի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում