Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է կառավարության նոր կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի 62-րդ կառավարության նախարարների կազմը:
Թուրքրիայի կառավարության նոր կազմը հետևյալն է.
Վարչապետի օգնականներ` Բյուլենթ Արընչ, Ալի Բաբաջան, Յալչըն Աքդողան, Նուման Քուրթուլմուշ
Արդարադատության նախարար` Բեքիր Բոզադաղ
Ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար` Այշենուր Իսլամ
ԵՄ հարցերով նախարար` Վոլքան Բոզքըր
Գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար` Ֆիքրի Ըշըք
Աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար`Ֆարուք Չելիք
Շրջակայքի և քաղաքաշինության նախարար` Իդիրս Գյուլունջե
Արտաքին գործերի նախարար` Մևլութ Չավուշօղլու
Էկոնոմիկայի նախարար` Նիհաթ Զեյբեքչի
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` Թաներ Յըլդըզ
Երիտասարդության և սպորտի նախարար` Աքիֆ Չաղաթայ Քըլըչ
Սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարար` Մեհմեդ Մեդի Էքեր
Մաքսային և առևտրի հարցերով նախարար` Նուրեթթին Ջանիքլի
Ներքին գործերի նախարար` Էֆքան Ալա
Զարգացման նախարար` Ջևդեթ Յըլմազ
Մշակույթի նախարար` Օմեր Չելիք
Ֆինանսերի նախարար` Մեհմեթ Շիմշեք
Ազգային կրթության նախարար` Նաբի Ավջը
Ազգային պաշտպանության նախարար` Իսմեթ Յըլմազ
Անտառի և ջրային հարցերով նախարար` Վեյսել Էրօղլու
Առողջապահության նախարար` Մեհմեթ Մյուեզզինօղլու
Կապի, ծովագնածության և հաղորդակցության նախարար` Լյութվի Էլվան
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Մևլութ Չավուշօղլուն նախկինում զբաղեցրել է ԵՄ հարցերով նախարարի պաշտոնը: Նա հայտնի է Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր ջերմ վերաբերմունքով: Իսկ Ալի Բաբաջանը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»` 2002 թվականից իշխանության գալուց հետո միակ մարդն է, որ մշատպես տեղ է գտել կառավարության կազմում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում