1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նորատուս գյուղում ցուլը մարդ է սպանել

Նորատուս գյուղում ցուլը  մարդ է սպանել

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի հանդում նույն գյուղի բնակիչ, 78 տարեկան  Ժորա Գասպարյանը դարձել է ցուլի կատաղության զոհը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ տնօրեն Աշոտ Կարապետյանը, Ժորա Գասպարյանը մահացել է Գավառի բժշկական կենտրոնում, տրավմատիկ շոկից: Դիահերձմամբ պարզվել է, որ ցուլն իր զոհին պատճառել է լուրջ մարմնական վնասվածքներ` կրծքավանդակի եւ աջ ու ձախ կողոսկրերի կոտրվածքներ, ներքին արյունահոսություն: Հանգուցյալի համագյուղացիների ներկայացմամբ` դեպքը տեղի է ունեցել Նորատուսի հանդում, որտեղ Ժորա Գասպարյանն անասուններ է արածեցրել: Համագյուղացիներից մեկի ցուլը նրան հարվածել է թիկունքից եւ անակնկալ` փախչելու կամ պաշտպանվելու հնարավորություն չտալով իր զոհին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]