Ականի պայթյունից վիրավորված զինծառայողների վիճակը կայուն ծանր է
10:22, 29 Օգոստոս 2014
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորված զինծառայողների վիճակը կայուն ծայր է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ` զինծառայողները տեղափոխվել են Երևան` ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ` 3 սպա եւ 1 պայմանագրային զինծառայող: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում