Մարզային

Արարատի մարզում հավաքվել է շուրջ 22600 տոննա ցորեն եւ 3400 տոննա գարի

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզում հավաքվել է շուրջ 22600 տոննա ցորեն եւ 3400 տոննա գարի

ԱՐՏԱՇԱՏ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում ավարտվել է ցորենի եւ գարու բերքահավաքը: Օպերատիվ տվյալներով, հավաքվել է շուրջ 22600 տոննա ցորեն եւ 3400 տոննա գարի: Միջին բերքատվությունը կազմել է, համապատասխանաբար, 44 եւ 40 ց/հա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքային տարածությունները 2014 թվականին կազմել են 6558 հա, որը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է 1032 հեկտարով: Տերտերյանն ընդգծեց, որ ցորենի ցանքատարածությունները մարզում նախորդ տարվա համեմատ ավելացել են 941 հեկտարով, գարու ցանքատարածությունները` 41 հեկտարով, այլ հացահատիկի եւ հատիկաընդեղենի ցանքերը` 50 հեկտարով:

Ըստ կանխատեսումների, հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի համախառն արտադրանքի ծավալները 2014 թվականին կկազմի 29-30 հազար տոննա` նախորդ տարվա ծավալը գերազանցելով 6-7 հազար տոննայով:

Արարատի մարզում առկա 25465 հա վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22982 հեկտարը: Նախորդ տարվա համեմատ ավելի է մշակվել 1456 հեկտար: 2013 թվականին մշակված վարելահողերը 21526 հա էին, 2012թվականին` 21146 հա:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում