Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արգենտինայում Հայաստանին եւ ԼՂ հակամարտությանը նվիրված կոնֆերանս է կազմակերպվել

Արգենտինայում Հայաստանին եւ ԼՂ հակամարտությանը նվիրված կոնֆերանս է 
կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հարաբերությունների գծով արգենտինական խորհուրդը (GARI) Հարավային Կովկասին նվիրված 20-րդ գիտական կոնֆերանսն է կազմակերպել, որն ամբողջությամբ նվիրված է եղել Հայաստանին, նրա զարգացմանը, մարտահրավերներին եւ ԼՂ հակամարտությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia-ն, կոնֆերանսում ելույթ են ունեցել Արգենտինայում, Չիլիում, Ուրուգվայում եւ Պարագվայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, Սան Անդերսի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Խաչիկ Տեր Ղուկասյանը, hայ-արգենտինական առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Հովհաննես Բոգիաձյանը:

Կոնֆերանսին դեսպանը ներկայացրել է Հայաստանի պատմությունը, որից հետո անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանը: Նա շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է, որ խաղաղ բանակցություններ ընթանան: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին միանա նաեւ ԼՂՀ-ն, քանի որ անհնար է առանց հակամարտության կողմի որոշում կայացնել կարգավորման վերաբերյալ: Դեսպանը շեշտել է, որ Հայաստանը կարեւորում է  նաեւ այն հանգամանքը, որ հակամարտությունը կարգավորվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

Պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանն էլ  ներկայացրել է 1991թ. սկսած Հայաստանի վերաբերյալ միջազգային ամենատարբեր զեկույցներն ու վարկանիշային աղյուսակները: Տեր -Ղուկասյանը նշել է, որ հարեւան պետությունների` Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի հետ համեմատած Հայաստանի ցուցանիշները շատ բարձր են, եւ արդյունքները փաստում են, որ Հայաստանը գնում է զարգացման ճանապարհով: Տեր-Ղուկասյանը հատկապես շեշտել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը`հավելելով, որ այս առումով նույնպես երկիրը ավելի բարձր մակարդակի վրա է, քան հարեւանները: Հայ-արգենտինական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Հովհաննես Բոգիաձյանն էլ շեշտել է, որ Հայաստանը հանդիսանում է կամուրջ, եւ, Հայաստանում ներդրումներ կատարելուն զուգահեռ, կարելի է Հայաստանի միջոցով բիզնես գործունեություն ծավալել նաեւ Ռուսաստանում:

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի գնահատմամբ, սփյուռքում բնակվող բոլոր գործարարները պետք է ներդրումներ կատարեն Հայաստանում, նրա խոսքերով Հայաստանին ավելի մոտենալու լավագույն տարբերակն այնտեղ լուրջ ներդրումներ կատարելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]