Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բաթում է ժամանել ամերիկյան Vella Gulf հածանավը

Բաթում է ժամանել ամերիկյան Vella Gulf հածանավը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեկամական այցով Բաթում Է ժամանել Ticonderoga դասի Vella Gulf  հրթիռակիր հածանավն ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի կազմից: Ինչպես հաղորդել է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, մարտական նավի այցը «ցույց Է տալիս ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ այնպիսի գործընկերների հետ հարաբերությունների խորացման՝ ԱՄՆ-ի ջանքերը, ինչպիսին Վրաստանն Է» եւ նպատակամղված Է «Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման օժանդակմանը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:    

Հաղորդվում Է, որ Vella Gulf-ը «համատեղ վարժանքներ կանցկացնի Վրաստանի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցների հետ»: ԱՄՆ-ի դեսպանությունը նաեւ նշել Է, որ հածանավի ժամանումն ամերիկյան ռազմածովային ուժերի «նավերի նախորդ այցերի շարունակությունն Է: Սկսած 2011 թվականից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ամեն տարի, երկու-երեք անգամ, բարեկամական այցերով գալիս են Վրաստան, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am