Մարզային

Հնագետները Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում պեղում են երկու հին բնակավայր

1 րոպեի ընթերցում

Հնագետները Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում պեղում են երկու հին բնակավայր

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում արդեն մեկ շաբաթ է, ինչ հնագիտական պեղումներ են կատարում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագետները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, պեղումներն ընթանում են միանգամից երկու հին բնակատեղիներում, որոնցից մեկը պատկանում է բրոնզեդարյան, մյուսը` հելլենիստական դարաշրջանին: Հելլենիստական դարաշրջանի հուշարձաններ, ըստ Արսեն Բոբոխյանի, Գեղարքունիքի մարզում պեղվել են նախորդ դարի 60-ական թվականներին, Սոթքից ոչ հեռու գտնվող Ակունք եւ Կարճաղբյուր գյուղերում: Առայժմ հողի շերտերից ազատվում են պարիսպների մնացորդները, ավերակ շինությունները: Պեղումները կշարունակվեն մինչեւ օգոստոսի վերջերը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում