Մարզային

Գեղարքունիքի մարզում այս տարի սակավ է մեղրի բերքը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում  այս տարի սակավ է մեղրի բերքը

ԳԱՎԱՌ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում գրեթե ավարտված մեղրաքամի արդյունքում մեղրի բերքը նկատելիորեն ցածր է ստացվել: Մեղվաբույծների գնահատականներով, արտադրված մեղրը նախորդ տարվա համեմատ մի քանի անգամ պակաս է:

«Նախորդ տարում մեկ մեղվափեթակն ապահովում էր մինչեւ 40 կիլոգրամ մեղր, այս տարի այն չի գերազանցում 5-6 կիլոգրամը: Որոշ տնտեսություններում նույնիսկ արդյունքը եղել է զրոյական: Հիմնական պատճառը եղել է մայիս-հունիս ամիսների համեմատաբար ցուրտ, անձրեւոտ եւ անբարենպաստ եղանակը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ծովասար գյուղի բնակիչ, վաստակաշատ մեղվաբույծ Եգանով Սմբատյանը: Մեղրի արտադրության նվազ ծավալների մասին հաստատեցին նաեւ Վարդենիսի, Գավառի, Սեւանի եւ Ճամբարակի տարածքների մեղվաբույծները:

«Վարդենիսի մեղվաբույծների եւ մեղվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Լյուբա Մանուկյանի հավաստմամբ, մեղրի միջին գինը մարզում այս տարի կկազմի 3 հազար դրամ` չնայած նրան, որ մեղրի արտադրության ծավալները մի քանի անգամ նվազել են: «Քանի դեռ արտահանում չկա, մեղրի գնի շեշտակի բարձրացում տեղի չի ունենա»,-իր կարծիքը հայտնեց Լյուբա Մանուկյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում