Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Թուրքիայում արգելել են Էրդողանի գովազդային հոլովակը

Թուրքիայում արգելել են 
Էրդողանի գովազդային հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվանից արգելել է նախագահական ընտրությունների շրջանակում նախընտրական արշավում նախագահի թեկնածու, երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գովազդային հոլովակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Նշվում է, որ Էրդողանին գովազդող հոլովակի ցուցադրությունը ԿՀԸ-ը արգելել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պահանջով:

Արգելքի համար պատճառ է հանդիսացել գովազդային հոլովակում ազանի (մոլլայի կողմից աղոթքի կոչ) եւ կրոնական այլ խորհրդանիշների առկայությունը: Թուրքիայի ԿԸՀ-ն դա գնահատել է որպես կրոնական զգացմունքների շահագործում:

Ավելի վաղ Թուրքիայի ԿԸՀ-ն մարտի 30-ին անցկացված քաղաքապետական ընտրությունների շրջանակում արգելել էր Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գովազդային հոլովակը եւս` նրանում թուրքական դրոշը որպես ատրիբուտ օգտագործելու պատճառով:

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 10-ին: Այդ երկրի նախագահի պաշտոնի համար, բացի էրդողանից, մրցում են նաեւ ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն եւ մոտ 20 մլն թուրքաբնակ քրդերի թեկնածու Սալահեթդին Դեմիրթաշը: Եթե որեւէ թեկնածու առաջին փուլում 51 տոկոս ձայն չհավաքի, ապա օգոստոսի 24-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am