Մարզային

Սյունիքի մարզպետն այցելել է հայ-ադրբեջանական շփման առաջնապահ դիրքեր և հանդես եկել հայտարարությամբ

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզպետն այցելել է հայ-ադրբեջանական շփման առաջնապահ դիրքեր և հանդես եկել հայտարարությամբ

ԿԱՊԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ, օգոստոսի 2-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը այցելել է հայ-ադրբեջանական շփման առաջնապահ դիրքերում, հանդիպել հեթապահություն իրականացնող զինծառայողներին, նրանց մաղթել բարի ծառայություն եւ հանձնել նվերներ: Այցից հետո Սյունիքի մարզպետը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ուրախ եմ, որ առավոտյան հաղթահարացենիք բոլոր դժվարությունները եւ դարձյալ առաջնագծում էինք, մեր զինվորի ու երկրի իրական հերոս պահապանի կողքին: Առաջնագծում շատ եմ եղել, բայց ոչ նկարվեlու համար: Այսօր այլ զգացողություն ունեի` ուզում էի, որ բոլորը ու հատկապես մեր զինվորի դիմաց կանգնած ասկյարն իմանա, որ մենք միակամ ենք, որ մեր զինվորը ամուր թիկունք ունի, որ պետք եղած ժամանակ մենակ չի լինելու»:

Մարզպետի հայտարարությունն ավարտվում է հայ զինվորին ուղղված կոչով: «Հայ զինվոր` քեզ բարի ծառայություն, օջախիդ ու ընտանիքիդ հաջողություն, ազգիս խաղաղություն, նահատակ զինվորիդ էլ հավերժ փառք», - ասված է հայտարարության մեջ:

Գոհար Իսախանյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում