Քաղաքականություն

ՀՀ վարչապետ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն Սոչիում

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն  Սոչիում

ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղ կատարած այցի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման եւ Հայաստանի ու Արցախի սահմաններում տիրող վերջին օրերի լարված վիճակի թոթափման բանալին ինքը տեսնում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` առաջիկայում կայանալիք հանդիպման մեջ: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Սոչիում, օգոստոսի ութին եւ իննին, եւ ես հույս ունեմ, որ հանդիպման ընթացքում ձեռք կբերվի պայմանավորվածություն, որը մեզ համար շատ կարևոր է»- ,«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավաստեց ՀՀ վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում