Դատախազը պատիժ կպահանջի Հրաչյա Հարությունյանի համար
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տրոիցկի դատարանը կողմերի միջեւ քննարկում կանցկացնի Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի՝ ԿամԱԶի վարորդի գործով, որի մեքենան Պոդոլսկի մերձակայքում բախվել էր երթուղային ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ:
Ինչպես սպասվում է, եզրափակիչ խոսքով հանդես կգան նաեւ մեղադրյալի փաստաբաններն ու մեղադրյալն ինքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հարությունյանին նաեւ հնարավորություն կընձեռվի ասելու վերջին խոսքը, ինչից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար:
Հարությունյանը մեղադրվում է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու եւ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ: Վերջին մեղադրանքը Հարությունյանը մերժում է՝ իր մեղքն ընդունելով միայն ճանապարհատրանսպորտային պատահարի համար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում