Միջազգային

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է մրգերի ներմուծումը Մոլդովայից

2 րոպեի ընթերցում

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է մրգերի ներմուծումը Մոլդովայից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի Բուսասանիտարական հսկողության համերկրային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը») արգելել Է մոլդովական խնձորի, տանձի, սերկեւիլի, ծիրանի, բալի եւ կեռասի ներմուծումը Ռուսաստան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ծառայության հաղորդագրության մեջ: Նաեւ արգելքի տակ են հայտնվել դեղձը, նեկտարինը, սալորը եւ մամուխը:

«Ռոսսելխոզնադզորը» նաեւ սահմանափակել Է Մոլդովայից բուսական արտադրանքի ներկրումն ուղեւորների ձեռնածանրոցներով եւ ուղեբեռով:

«Ռոսսելխոզնադզորն» այս որոշումը կայացրել Է Մոլդովայից արտադրանքի մատակարարումների ընթացքում տեղ գտած մեծ թվով խախտումների պատճառով:

Ավելի վաղ Մոլդովայի գյուղատնտեսական արտադրողների միության՝ «Ունիագրոպրոտեկտի» նախագահ Ալեքսանդր Սլուսարը հայտարարել Է, որ Ռուսաստան մոլդովական մրգերի ներմուծման արգելքը կհանգեցնի տեղական շուկայում այս արտադրանքի գների զգալի անկման: «Արտահանումն այլ երկրներ վերակողմնորոշել կկարողանա արտադրողների 10 – 20 տոկոսից ոչ ավելին, նրանք հարկադրված կլինեն իրենց բերքը վաճառել ներքին շուկայում»,- ասել Է նա: Սլուսարը հավելել Է, որ մոլդովական բուսաբուծական արտադրանքի 90 տոկոսն արտահանվում Է ԱՊՀ՝ հիմնականում Ռուսաստան, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում