Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աբգար Հովհաննիսյանը բարձր մակարդակի գիտնական էր. ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյան

Աբգար Հովհաննիսյանը բարձր մակարդակի գիտնական էր. ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ 
Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաշտոցի 9 հասցեում բացվել է անվանի պատմաբան, ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, գիտական հասարակության ներկայացուցիչներ:

«Մեծ է Աբգար Հովհաննիսյանի դերը մեր գիտության, հատկապես, հայագիտության եւ հումանիտար գիտությունների զարգացման մեջ: Աբգար Հովհաննիսյանին շատ բարձր էին գնահատում ոչ միայն Հայաստանում, այլեւ  Ֆրանսիայում, որտեղ նա կատարում էր հետազոտություններ»,- իր  ելույթում նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: 

«Աբգար Հովհաննիսյանը շատ առանձնահատուկ, ինքնատիպ անձնավորություն էր, տաղանդավոր գիտնական…Մեծ վաստակ ունի նաեւ որպես  դասախոս: Նրա հիշատակը մնայուն հետք է թողել»,- ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը:

Ելույթներով հանդես են եկել նաեւ գիտական հասարակության մյուս ներկայացուցիչները:

Աբգար Հովհաննիսյանը զուգակցել է գիտական աշխատանքը գիտակազմակերպական գործունեության հետ: Հայաստա­նի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրումից մի քանի տա­րի հետո որպես տնօրեն գլխավորել է Ակադեմիայի պատմության ինստի­տուտի աշխատանքները (1947–1953), վարել ԳԱԱ հասարակական գի­տությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի (1949–1960) և շուրջ քառորդ դար` փոխնախագահի պաշտոնները: 1947թ. ընտրվել է Ակադեմիայի իսկական անդամ: 

Ընդհանուր պատմության մասնագետը չի բավարարվել միայն Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիների գաղափարական հարցերի շրջանակներով: Ժամանակագրական առումով իր հետազոտու­թյունների ոլորտն է ներառել հետագա պատմափուլը` 19-րդ դարի առա­ջին կեսը` չշրջանցելով նաև ֆրանսիական 1848թ. հեղափոխու­թյունը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]