Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՀՊՏՀ-ն դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ

ՀՊՏՀ-ն դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական  ասոցիացիայի» 
անդամ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր  Կորյուն Աթոյանի մասնակցությամբ մայիսի 23-ին Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանում (РИНХ)  տեղի ունեցած հիմնադիր ժողովում ստորագրված պայմանագրով  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական  ասոցիացիայի» անդամ: Պայմանագրի անդամներն են՝ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը (РИНХ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը, Տուրարա Ռիսկուլովի անվան Ղազախստանի պետական տնտեսագիտական համալսարանը, «Ուրալի պետական տնտեսագիտական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատությունը,  «Կարագանդայի տնտեսագիտական համալսարան» ոչ պետական ուսումնական հաստատությունը,  Օդեսայի ազգային տնտեսագիտական համալսարանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված պայմանագրով հիմնադիրները ստեղծում են ոչ առևտրային կազմակերպություն, որի նպատակը բուհերի համատեղ զարգացման ու փոխադարձ աջակցության արդյունավետ կառույցի ձևավորումն է: Հիմնադիր ժողովում հաստատվել է ասոցիացիայի կանոնադրությունը, ըստ որի՝ գործունեության հիմնական նպատակներից են բուհերի ուսումնական և գիտական գործունեության ավանդույթների պահպանումն ու զարգացումը, պետական համալսարաններում բարձրագույն կրթության համակարգի զարգացմանն ուղղված աջակցությունը, տնտեսության և կառավարման ոլորտի համար որակյալ բարձրագույն կրթության ապահովման  մեխանիզմների և չափորոշիչների մշակումը, կազմակերպական և գիտամեթոդական հենքի ստեղծումը, բուհական համակարգում լավագույն փորձի վերլուծության, ընդհանրացման ու տարածման ինստիտուցիոնալ հենքի ստեղծումը, մասնակից համալսարանների պետությունների կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մշտադիտարկման, վերլուծության և արդիական հիմնախնդիրների լուծման բազմակողմանի համակարգի ստեղծումը:

Հանդիպմանը հստակեցվել են գործունեության ընդհանուր սկզբունքները, մասնակից կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Քննարկվել և հաստատվել է նաև «Տնտեսագիտական համալսարաննների եվրասիական  ասոցիացիայի» 2014-2016 թվականների աշխատանքային պլանը, ինչպես նաև ընդունվել  է որոշում ասոցիացիայի՝ մշտապես գործող բաժանմունքների  ստեղծման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am