Միջազգային

ԵԱՀԿ նախագահը կոչ է անում Ուկրաինայում ընտրությունների նախօրեին վերջ տալ բռնություններին ու սադրանքներին

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ նախագահը կոչ է անում Ուկրաինայում ընտրությունների նախօրեին վերջ տալ բռնություններին ու սադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրկհալտերն Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ կոչ է արել վերջ տալ լարվածությանն ու պահպանել ապրիլի 17-ին Ժնեւյան համաձայնագրի դրույթներն ու ճգնաժամից դուրս գալու խաղաղ ճանապարհ ընտրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, Բուրկհալտերն ընդգծել է Խաղաղության համաձայնագրի իրականացման կարեւորությունը, որը ընդունել է Ուկրիանայի Ռադան` որպես հիմնաքար երկխոսության եւ միասնական գործելու համար: Նա նաեւ ընդգծել է իրավական դրույթների հիման վրա օպերատիվ հետաքննության անցկացումը բոլոր այն գործերով, որտեղ կա բռնության հատկանիշ:

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ընտրություններին օրըպատասխանատու լինել ու զերծ մնալ բռնությունից ու սադրանքներից: Նա խնդրել է կողմերին իրենց ներդրումն ունենալ վստահության ամրապնդման գործում եւ երկխոսության ճանապարհով ձեւավորել Ուկրաինայի ապագան:

«Ուկրաինան կարող է հույս դնել ԵԱՀԿ-ի եւ նրա հատուկ առաքելության վրա, որը կաջակցի խաղաղության հաստատման եւ կայունացման հարցում, կնպաստի ժողովրդավարությանն ու հանդուրժողականությանը»,- եզրափակել է ԵԱՀԿ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում