Տարածաշրջանային

Թուրքիան Հայոց ցեղասպանության հետ կապված գրոհ է սկսել ԱՄՆ-ի դեմ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Հայոց ցեղասպանության  հետ կապված գրոհ է սկսել ԱՄՆ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան գրոհ է սկսել է ԱՄՆ-ի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական turkishny.com լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունում այդ նպատակով հատուկ խումբ է ստեղծվել, որի ղեկավար է նշանակվել վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը: Խումբը պետք է ակադեմիական եւ քաղաքական դաշտում հակագործողություն ծավալի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված հայկական սփյուռքի աշխատանքների դեմ: Թուրքական կառավարությանն առընթեր այդ մարմինը ծրագրում է ամբողջ աշխարհում 1915 թ. վերաբերյալ «Ինչ է եղել իրականում» թեմայով հանրային քննարկումներ, գիտաժողովներ եւ հանդիպումներ անցկացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում