Հասարակական

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը ՀՀ ՊՆ զորամասից շնորհակալական նամակ է ստացել

1 րոպեի ընթերցում

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը ՀՀ ՊՆ զորամասից շնորհակալական նամակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալական նամակ է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարական կազմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն են հայտնում բուհի ռեկտորին՝ հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար: Նամակում մասնավորապես նշվում է, որ ֆինանսական ֆակուլտետի «Մաքսային գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող, սերժանտ Գուրգեն Ավետիքի Սարգսյանը ծառայում է նշված զորամասի լավագույն մարտիկների շարքում, կարճ ժամանակամիջոցում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ և կարգապահ մարտիկ:

Զորամասի հրամանատարական կազմը հավաստիացնում է, որ Գուրգեն Սարգսյանը բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ: Իր զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է ծառայակիցների համար, օգնում է ստորաբաժանումում կանոնադրական կարգուկանոն հաստատելու գործում:

Զորամասի հրամանատար Վ. Հակոբյանը և տեղակալ Կ.Ավանեսյանը նամակն ավարտել են ռեկտորին ուղղված շնորհակալական և բարեմաղթանքի խոսքերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում