Հասարակական

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները կարող են մասնակցել MBA մագիստրոսի կրթական ծրագրին` Մեծ Բրիտանիայի համալսարաններում

1 րոպեի ընթերցում

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները կարող են մասնակցել MBA մագիստրոսի կրթական ծրագրին` Մեծ Բրիտանիայի համալսարաններում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատի վերջին կուրսի ուսանողները և շրջանավարտները բացառիկ հնարավորություն ունեն դիմելու բիզնես վարչարարության (MBA) մագիստրոսի կրթական ծրագրին Մեծ Բրիտանիայի մի շարք համալսարաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՊՏՀ պաշտոնական կայքը, ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու մագիստրոսի կրթական ծրագրերին Չեստերի համալսարանում (University of Chester), Անգլիայի Ռուսկին համալսարանում (Anglia Ruskin University), Լոնդոնի Կոմերցիայի դպրոցում (London School of Commerce), Լոնդոնի Բիզնեսի և իրավագիտության դպրոցում (London School of Business and Law), Քարդիֆի Մետրոպոլիտան համալսարանում (Cardiff Metropolitan University):

Մարտի 26-ին` ժամը 12:30-14:30-ը ընկած ժամանակահատվածում, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնում ցանկացողները հնարավորություն ունեն հանդիպելու վերոնշյալ համալսարանների ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները կծանոթանան վերոնշյալ ուսումնական հաստատությունների կողմից առաջարկվող ծրագրերին, ընդունելության ընթացակարգերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում