Հասարակական

Արտեմ Ասատրյանը հանդիպել է «կոլեկտիվ ներդրումային համակարգեր» մասնագիտությամբ առաջին շրջանավարտների հետ

3 րոպեի ընթերցում

Արտեմ Ասատրյանը հանդիպել է «կոլեկտիվ ներդրումային համակարգեր» մասնագիտությամբ առաջին շրջանավարտների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում տեղի է ունեցել համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «կոլեկտիվ ներդրումային համակարգեր» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի առկա ուսուցման մագիստրոսների հանդիպումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն իր խոսքում նշել է.

«Դուք այն անձիք եք, որոնք որոշում են մեր երկրի ապագան: Այսօր շատ հետաքրքիր, փոփոխություններով լի ժամանակաշրջան ենք անցնում, իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր երիտասարդների ապագային, երկրի զարգացմանը: Ձեր մասնագիտացումն ուղղակիորեն կապված է կոլեկտիվ ներդրումային համակարգերի հետ և այսօր կցանկանայի լսել ձեր կարծիքները, առաջարկությունները, նաև՝ մտահոգությունները մեր կողմից իրականացվող բարեփոխումների, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ»:

Պարոն Ասատրյանը ներկայացրել է բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, օրենսդրական դաշտի, տեղեկատվական համակարգերի արդիականացման, հանրային իրազեկման ուղղությամբ կատարած աշխատանքները, որից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Երիտասարդների հարցերը հիմնականում վերաբերել են կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, իրենց մասնագիտական կարողություններն օգտագործելու հնարավորություններին, երկրի ապագային:

Ավելի քան 3 ժամ տևած հանդիպմանը երիտասարդները հնարավորություն են ունեցել նախարարին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, համատեղ քննարկել իրենց մտահոգությունները, առաջարկությունները, ներկայացնել տեսակետներ: Մասնագիտական բավարար մակարդակի առկայությունը, քննարկման թեմայի հետաքրքիր լինելը, անկաշկանդ մթնոլորտը նպաստել են խնդիրների առարկայական, արդյունավետ քննարկմանը: Նախարարի հարցին, թե սոցիալական պաշտպանության ոլորտի որ հատվածներում են պատկերացնում իրենց հետագա աշխատանքը՝ մասնակիցները նշել են ֆինանսական, բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների, իրազեկման ոլորտները:

«Դուք կոլեկտիվ ներդրումային համակարգեր մասնագիտացմամբ առաջին շրջանավարտներն եք, և ես ուրախ եմ, որ արդեն ունենք արդիական կրթությամբ մասնագետներ, որոնք ցանկանում են աշխատել սոցիալական պաշտպանության ոլորտում: Մենք ձեր կարիքն իրոք ունենք, և ես պատրաստ եմ աջակցել ձեզ՝ դժվարին և պատասխանատու ոլորտում աշխատելու, ձեր մասնագիտական հմտություններն օգտագործելու, մեր երկրի ապագան համատեղ կերտելու գործում»,- ամփոփե;ով հանդիպման արդյունքները` նշել է նախարար Ասատրյանը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում