Հասարակական

Մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիները կներկայանան նոր` միատեսակ սպորտային համազգեստով

1 րոպեի ընթերցում

Մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիները կներկայանան նոր` միատեսակ սպորտային համազգեստով

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից սկսած Խ. Աբովյանի անվ. Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի 1-ին կուրսերի բոլոր ուսանողները ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին, սպորտայինմիջոցառումներին և միջբուհական առաջնություններին կներկայանան նոր` միատեսակ սպորտային համազգեստով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՊՄՀ պաշտոնական կայքը, 1-ին կուրսերի 1456 ուսանողներ կկրեն արական և իգական սեռի ներկայացուցիչների համար նախատեսված իրենց համազգեստները. նախաձեռնությունը բուհի Ուսանողական խորհրդինն ու հայաստանի երիտասարդական հիմնադրամինն է:

Բուհական համակարգում աննախադեպ ձեռնարկի նպատակն է սոցիալապես անապահով ուսանողներին զերծ պահել սպորտային համազգեստ ձեռք բերելու լրացուցիչ ծախսերից, ինչպես նաև սոցիալական բոլոր շերտերի համար ստեղծել հավասար պայմաններ:

Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը վստահ է` համալսարանի խորհրդանիշով միանման սպորտային համազգեստները կնպաստեն ուսանողության միասնականությանն ու կձևավորեն սպորտային մշակույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում