Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը կնվիրվի Բենջամեն Բրիտտենի 100-ամյակին

«Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը կնվիրվի Բենջամեն 
Բրիտտենի 100-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը այս անգամ կնվիրվի  բրիտանացի հռչակավոր կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենի 100-ամյակին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արվեստի կենտրոնից` համերգային ծրագրի ընթացքում «Բենջամեն Բրիտտենը Հայաստանում» թեմայի շուրջ կխոսի Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, իսկ «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի մենակատարների համույթը կկատարի կհնչեն Բրիտտենի ստեղծագործություններից:

Դրանից հետո տեղի կունենա ռեժիսոր Թոնի Պալմերի 1973 թվականին նկարահանած «A time there was...» ֆիլմի դիտումը:

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում 2010 թվականի հոկտեմբերին: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ եւ համաշխարհային արվեստագետներին եւ մշակութային կարեւորագույն իրադարձություններին:

Բենջամեն Բրիտտենը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 22-ին: Բրիտանացի երգահան, դիրիժոր և դաշնակահարի գրած բազմաթիվ ստեղծագործություններից կարելի է առանձնացնել «Պատերազմական ռեքվիեմը» (War Requiem), «Փիթեր Գրայմս» (Peter Grimes, 1945), «Ալբերթ Հերրինգ» (Albert Herring, 1947), «Բիլլի Բադդ» (Billy Budd, 1951), «Պտուտակի պտույտը» (The Turn of the Screw, 1954) օպերաները։ 1973 թ. կայացավ Բրիտտենի վերջին՝ «Մահը Վենետիկում» (Death in Venice) օպերայի պրեմիերան։ 

Բենջամեն Բրիտտենը 1965 թվականին Հայաստան այցելելուց և այստեղ մի քանի օր անցկացնելուց հետո տպավորված էր մեր երկրով ու տարբեր առիթներով բրիտանական մամուլում պատմում էր հայկական հյուրընկալության մասին: «Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում»,- իր այցից հետո գրել էր նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am