«Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը կնվիրվի Բենջամեն Բրիտտենի 100-ամյակին
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը այս անգամ կնվիրվի բրիտանացի հռչակավոր կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենի 100-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արվեստի կենտրոնից` համերգային ծրագրի ընթացքում «Բենջամեն Բրիտտենը Հայաստանում» թեմայի շուրջ կխոսի Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, իսկ «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի մենակատարների համույթը կկատարի կհնչեն Բրիտտենի ստեղծագործություններից:
Դրանից հետո տեղի կունենա ռեժիսոր Թոնի Պալմերի 1973 թվականին նկարահանած «A time there was...» ֆիլմի դիտումը:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում 2010 թվականի հոկտեմբերին: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ եւ համաշխարհային արվեստագետներին եւ մշակութային կարեւորագույն իրադարձություններին:
Բենջամեն Բրիտտենը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 22-ին: Բրիտանացի երգահան, դիրիժոր և դաշնակահարի գրած բազմաթիվ ստեղծագործություններից կարելի է առանձնացնել «Պատերազմական ռեքվիեմը» (War Requiem), «Փիթեր Գրայմս» (Peter Grimes, 1945), «Ալբերթ Հերրինգ» (Albert Herring, 1947), «Բիլլի Բադդ» (Billy Budd, 1951), «Պտուտակի պտույտը» (The Turn of the Screw, 1954) օպերաները։ 1973 թ. կայացավ Բրիտտենի վերջին՝ «Մահը Վենետիկում» (Death in Venice) օպերայի պրեմիերան։
Բենջամեն Բրիտտենը 1965 թվականին Հայաստան այցելելուց և այստեղ մի քանի օր անցկացնելուց հետո տպավորված էր մեր երկրով ու տարբեր առիթներով բրիտանական մամուլում պատմում էր հայկական հյուրընկալության մասին: «Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում»,- իր այցից հետո գրել էր նա:
- Էդվարդ Միլիտոնյանն իր հեղինակած 70 նկարները ներկայացրեց
արվեստասերներին
Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին մշակույթի գործիչներ, արվեստասերներ: - Արցախն առանձին տաղավարով ներկայացել է Փարիզի միջազգային զբոսաշրջային
ցուցահանդեսում
Տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն զբոսաշրջային մասնագետների, այլեւ սովորական այցելուների մոտ: - Հայկական փողային գործիքների վարպետ Ռուբեն Ռուշանյանը նշում է 75-ամյակը
«Նախկինում շվին մեկ հատ էր, իսկ ես ընդլայնեցի` այդ ընտանիքը հասցնելով մինչև 9 անդամի` տարբեր մաժոր գամմաների մեջ: Ընդհանուր առմամբ տարիներ առաջ Ֆրանսիայում կայացած ցուցահանդեսին ներկայացա վաթսունհինգ գործիքով», - ասաց վարպետը: - Լեհ անվանի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիին շնորհվեց «Եղիցի լույս» մրցանակը
Կինոռեժիսորը Հայաստան է ժամանել «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: - Ազգային պատկերասրահի ցուցանմուշները ներկայացվում են Լեհաստանում և
Ֆրանսիայում
Լեհաստանում հունիսի 18-ից սեպտեմբերի 21-ը հանրությունը կդիտի «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդես: