Մանկավարժական համալսարանի համացանցային պաշտոնական կայքը երկու տարեկան է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի համացանցային պաշտոնական կայքը` www.armspu.am-ը, երկու տարեկան է: Բուհի կայքէջի պաշտոնական բացումը կայացավ 2011 թվականի դեկտեմբերի 23-ին` համալսարանի խորհրդի նիստի ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՊՄՀ պաշտոնական կայքը, աշխատանքիերկու տարվա ընթացքում այն առաջնորդվել է օպերատիվության սկզբունքով՝ ապահովելով բուհի յուրաքանչյուր կառույցի վերաբերյալ թարմ և բազմակողմանի տեղեկատվություն:
Ամենօրյա միջոցառումները լուսաբանելուց բացի, շարունակ կատարվում են բազմապիսի աշխատանքներ կայքն առավել գրավիչ, դինամիկ և բազմաֆունկցիոնալ դարձնելու համար:
Ի նպաստ ուսանողների՝ կայքը հետ չի մնում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումից. կայքի այցելուն ողջ տարվա ընթացքում, քննական գործընթացից բացի, լիարժեք տեղեկատվություն է ստանում նաև մագիստրոսական կրթության, որակի ապահովման, մասնագիտությունների և դրանց պետական կրթական չափորոշիչների մասին:
Մանկավարժական համալսարանը, որդեգրելով ուսանողակենտրոն քաղաքականություն, ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողների և դիմորդների համար բուհի հետ կապված տեղեկատվությունը դառնա առավել մատչելի և հասանելի: Այդ նույն քաղաքականությունն է մշակել նաև բուհի պաշտոնական կայքը:
Կայքի այս տարվա ամենաթարմ նորարարությունն Առաջին համալսարանական ռադիոյի գործարկումն էր: