Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Փորձագետն նորի կառուցումից ավելի շահավետ է համարում ԱԷԿ-ի արդիականացումը

Փորձագետն նորի կառուցումից ավելի շահավետ է համարում ԱԷԿ-ի 
արդիականացումը

ԵՐԵՎԱՆ,  19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր ատոմակայանի կառուցումը և գործարկումը կարող է հանգեցնել արտադրվող էլեկտրաէներգիայի ավելցուկի, հետևաբար` նաև արտահանման հետ կապված խնդիրների։ Մինչդեռ Հայկական ԱԷԿ-ի արդիականացումը Հայաստանի համար ավելի շահավետ է։ Այս մասին Երևանում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ ասաց  «Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սևակ Սարուխանյանը։ Նրա խոսքով՝ նոր ԱԷԿ–ի նախատեսված հզորությունը 1000 մեգավատտ է, որը հավասար է Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման տարեկան ծավալին։ «Եթե այդ կայանը կառուցվի, ապա էներգետիկայի մյուս ոլորտները կվերանան։ Այդ իրավիճակում միակ ելքը կլինի էլեկտարէներգիայի ավելցուկի արտահանումը, որն էլ կապված է մի շարք այլ խնդիրների հետ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ փակ սահմանի պատճառով արտահանման խնդիրներ կան Թուրքիայի, Ադրբեջանի հետ, իսկ Վրաստանն ինքն է արտահանում էլեկտրաէներգիա։ «Նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման դեպքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան Իրան արտահանելու հեռանկարները ևս միանշանակ չեն, քանի որ դա շահավետ չէ Թեհրանին: Հայկական ԱԷԿ-ի կողմից արտադրված 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի արժեքը կկազմի շուրջ 16 ցենտ, այնինչ այս պահին Իրանը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի գինը և մատակարարում սպառողներին ընդամենը 2 ցենտով»,- ասաց Սարուխանյանը։ Նա տեղեկացրեց, որ Մեծամորի ԱէԿ-ի արդիականացման համար անհրաժեշտ կլինի 200–300 մլն դոլար, այնինչ նոր բլոկի կառուցումը կարժենա մոտ 5 մլրդ դոլար։

Հայկական միակ ատոմակայանը տեղակայված է Մեծամոր քաղաքի մերձակայքում, Երևանից 20-30 կմ հեռավորությամբ: Կայանը շահագործման է հանձնվել 1976թ.-ին, ներկա պահին գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am