Գյումրիում անցկացվեց «Ամանորին ընդառաջ» խորագրով ցուցահանդես-վաճառք
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղը համատեղ, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում անցկացրին կանանց ձեռքի աշխատանքերի ցուցահանդես-վաճառք: Միջոցառման կազմակերպմանն աջակցել էին նաեւ Շիրակի մարզպետարանը եւ Գյումրու քաղաքապետարանը: Գյումրիում առաջին անգամ էր անցկացվում կին ձեռներեցների ձեռքի աշխատաքների ցուցահանդես-վաճառք:
Միջոցառման կազմակերպիչների նպատակը ոչ միայն Շիրակի մարզի ձեռներեց կանանց աշխատանքերը ցուցադրելն էր, այլ նաեւ դրանց իրացումը կազմակերպելը: Ցւոցահանդեսում հիմնականում փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող կանանց պատրաստած ձեռագործ աշխատանքներ, սեղանի կամ բնակարանի տոնական զարդարման, դեկորատիվ իրերը, բացիկները եւ ուտեստները հենց ամանորի համար էին: Ցուցահանդես-վաճառքին իրենց աշխատաքներն էին ներկայացրել նաեւ կին ձեռներեցներ Երևանից եւ Արագածոտնի մարզից:
«Նմանատիպ միջոցառում Շիրակում դեռ չէր անցկացվել: Հուսով եմ, որ սա սկիզբը կլինի, իսկ որպես շարունակություն՝ միջոցառման ավելի մեծ տարածք ու մասնակիցների կրկնակի թիվ կունենանք»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծությունների բաժնի պետ Մարիամ Գյոդակյանը:
Ցուցահանդես-վաճառքին ակտիվ մասնակցությամբ ներկայացել էին հիմնականում Գյումրիում գործող հասարակական կազմակերպությունների շահառուները: