Հասարակական

Հայերեն Վիքիպեդիան հատել է 100.000 հոդվածի շեմը

2 րոպեի ընթերցում

Հայերեն Վիքիպեդիան հատել է 100.000 հոդվածի շեմը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերեն ՎիքիպեդիանՀարավային Կովկասի երկրներիլեզուներից առաջինը երեկ` դեկտեմբերի 2-ին, համալրել է խոշորագույն Վիքիպեդիաների շարքը՝ հատելով100.000 հոդվածի շեմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ից, հոբելյանական հոդվածըԵրևանի«Ղարաբաղցի կինը» քանդակի մասին է: Էջն ստեղծել է23artashesմասնակիցը։

2013 թվականի կարևոր իրադարձություննէ նաևՎիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությանհիմնադրումը, որը նպատակ ունի աջակցել հայերեն ազատ բովանդակությանստեղծմանը:Այս նպատակով կազմակերպվող միջոցառումներից է հայ-էստոնական համագործակցության երկշաբաթյակը, որին մասնակցում են խմբագիրներ երկու երկրներից, և որը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը։

Վիքիմեդիա Հայաստանընաև յուրաքանչյուր շաբաթ օր իր գրասենյակում(Այգեստան 1/30)անց է կացնում բաց դասընթաց (վորքշոփ)` բոլոր խմբագրել ցանկացողների համար։ Կազմակերպությանկոչն է գիտելիքն արժևորող անհատներին՝ միասինհամալրելև հարստացնել ՀայերենՎիքիպեդիան։

Հայերեն Վիքիպեդիան սկսել է համալրվել 2005թվականից:2010 թվականին այն ուներ ընդամենը 10.000 հոդված։ Այս ցուցանիշը երեք տարվա ընթացքում տասնապատկվել է՝ շնորհիվ խմբագիրներիև նրանցակտիվության աճի։ Վիքիպեդիանախագիծըզարգանում էիր ընթերցողների ներդրումների շնորհիվ․ այս ազատ հանրագիտարանը կարող է խմբագրել աշխարհում յուրաքանչյուր ոք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում