Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լարի Քինգն ընդունել է Լեռնային Ղարաբաղ այցելելու Բակո Սահակյանի հրավերը

Լարի Քինգն ընդունել է Լեռնային Ղարաբաղ այցելելու Բակո Սահակյանի 
հրավերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հեռուստամեկնաբան, ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին հաղորդավար Լարի Քինգը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2013»-ին, որն այս պահին ընթանում է Լոս Անջելեսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հաղորդավարը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, ստացել Արցախ այցելելու հրավեր, որին դրական է արձագանքել: Հեռուստամարաթոնի ժամանակ ուղիղ եթերում լրագրողի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: «Հավանաբար, մոտ ժամանակներս Լարի Քինգը կայցելի Արցախ»,-նշեց Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

«Դեպի Արցախ» խորագրով 16-րդ hեռուստամարաթոնը մեկնարկել է նոյեմբերի 28-ին Երևանի ժամանակով 20.00-ին և կշարունակվի մինչեւ հաջորդ առավոտ` ժամը 08.00-ն: 2.5 ժամվա արդյունքներով աշխարհասփյուռ հայերի ջանքերով հավաքվել է մոտ 3 միլիոն 73 հազար դոլար: «Հեռուստամարաթոն 2013»-ին նվիրաբերված գումարները կուղղվի Վարդենիս-Մարտակերտ` Հայաստանն Արցախին կապող սոցիալ-տնտեսական կարևոր նշանակության ավտոճանապարհի կառուցմանը: Մինչ հեռուստամարաթոնն անցկացված դրամահավաք-ճաշկերույթների, հեռախոսամարաթոնների, փոստային հանգանակությունների միջոցով հավաքված գումարներն էլ կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդլայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի, ինչպես նաեւ Սիրիայում հայկական դպրոցների կառուցմանը: Նախորդ տարի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր գյուղը» կարգախոսով 15-րդ հեռուստամարաթոնի ավելի քան 12 ժամ տեւած հանգանակության արդյունքում հավաքվել էր 21 միլիոն 422 հազար 477 դոլար՝ մոտ 8.5 մլրդ դրամ:

Հատկանշական է, որ Լարի Քինգը, ով աշխարհահռչակ հեռուստատեսային եւ ռադիո հաղորդավար է, 25 տարի CNN-ի եթերում հեղինակային հաղորդում է վարել, հյուրընկալվել է հեռուստամարաթոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]