Տարածաշրջանային

Ադրբեջանն ինքնության հետ կապված խնդիր ունի. Լեհաստանի արտաքին գործերի նախարար

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ինքնության հետ կապված խնդիր ունի. Լեհաստանի արտաքին գործերի նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանը ինքնության հետ կապված խնդիր ունի: Այս տեսակետը հայտնել էԼեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին` Վիլնյուսում ընթացող Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի ժամանակ անդրադառնալով մասնակիցներից մեկի այն դիտարկմանը, թե «Արեւելյան գործընկերության երկրների շրջանակում կա երկու պետություն, որտեղ իշխում են ավտորիտար կարգեր: Դրանցից մեկը Բելառուսն է, մյուսը` Ադրբեջանը: Սակայն այդ երկրների հանդեպ Եվրոպան ունի տարբեր դիրքորոշում, փաստորեն, առկա են երկակի ստանդարտներ»: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` գագաթնաժողովի պաշտոնական կայքի միջոցով ուղիղ հեռարձակվող Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի ժամանակԼեհաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, թե «Բելառուսը եվրոպական պետություն է, իսկ Ադրբեջանը խնդիր ունի ինքնության հետ. հստակ չէ` որտեղ է եվրոպական սահմանը: Այո, կա երկակի ստանդարտ, սակայն քաղաքականության մեջ երկակի ստանդարտը նորություն չէ»:

«Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովն Վիլնյուսում ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում է ընթանում: Համաժողովին մասնակցում են Արեւելյան գործընկերների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում