1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը կարող էր ավելի համարձակ գտնվել և ընդունել Հայոց ցեղասպանությունը. Ժիրայր Լիպարիտյան

Էրդողանը կարող էր ավելի համարձակ գտնվել և ընդունել Հայոց 
ցեղասպանությունը. Ժիրայր Լիպարիտյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանության գալով` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայկական հարցի լուծման երկու տարբերակ ուներ. առաջին` այն դիտարկել որպես Օսմանյան Թուրքիայի պատմության անբաժանելի մաս, որի վերանայումն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարացման համար, և երկրորդ` շարունակել պետության ժխտողական քաղաքականությունը` այն համարելով արտաքին ուժերի կողմից հրահրված և Թուրքիայի մասնատմանն ուղղված դավադրություն: Այս մասին, ինչպես հարղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Hurriyet Daily News-ը,  նշել է ՀՀ առաջին նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:

«Թուրքիայում 2002 թվականին «Արդարություն և զարգացում» կուսակցության ու Էրդողանի իշխանության գալով հիմքեր առաջացան կարծելու, թե նրանք կշտկեն պետական ​​քաղաքականությունը: Էրդողանը և ԱԶԿ-ն կարող էին վերջ տալ այդ քաղաքականությանը, քանի որ նրանց քաղաքական փիլիսոփայությունը հիմնականում հիմնվում է կրոնական, ոչ թե աշխարհիկ պետականամետ և ազգայնական գաղափարախոսության վրա: Իրականում նրանք կարող էին հայտարարել, որ այդ դեպքերի պատասխանատվությունը կրում են ծայրահեղ պետականամետները և ազգայնականները»,- նշվում է հոդվածում:

Ըստ Լիպարիտյանի` Էրդողանը կարող էր շարունակել Օսմանյան քաղաքականության ժառանգությունը` մերժելով «Միություն և առաջադիմություն» կոմիտեի (CUP) վարած ծայրահեղական քաղաքականությունը: Ցեղասպանությունը ժխտելու փոխարեն Էրդողանը կարող էր այլ քաղաքականություն որդեգրել` հայտարարելով, որ Հայոց ցեղասպանությունը իրականացվել է (այն ժամանակ) իշխանություն կազմող «Միություն և առաջադիմություն» կոմիտեի կողմից, որը հանցագործության կատարման ընթացքում չի գործել որպես մուսուլմանական կառավարություն: Այդպիսով վարչապետը կարող էր լուծում տալ երկար տարիներ ձգվող բարդագույն խնդիրների և ձեռք բերել միջազգային հարգանք:

Էրդողանը կարող էր ավելի համարձակ գտնվել և ընդունել Հայոց ցեղասպանությունը: «Եվ եթե «Միություն և առաջադիմություն» կոմիտեի վարած քաղաքականությունը լավագույնս բնութագրող եզրը ցեղասպանությունն է, ուստի թող այդպես էլ լինի»,- նշում է նա: Իր կառավարման սկզբնական շրջանում Էրդողանը, իսկապես, աչքի է ընկել Հայկական հարցի շուրջ տարվող շատ ավելի ազատական մոտեցմամբ: Նա փորձեց պատմական հարցերը թողնել պատմաբանների ուսումնասիրությանը` այդ կերպ բացելով թուրքական սոցիալ-քաղաքական միջավայրում արգելված թեմա, քանի որ թուրքական պետությունը մշտապես թելադրել էր դպրոցական դասագրքերում գրվող պատմությունը:

«Իրականում պատասխանատվությունից ազատելով ցեղասպանության մուսուլման հեղինակներին`Էրդողանն ավելի մեծ խնդիրներ ստեղծեց այն կրոնի համար, որը փորձում է փրկել»- ամփոփել է նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]