Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Երիտասարդական նվագախումբը «Վերածնունդ» փառատոնի շրջանակում համերգ կտա Երեւանում

Երիտասարդական նվագախումբը «Վերածնունդ» փառատոնի շրջանակում 
համերգ կտա Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ապրիլի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, որպես մենակատար համերգի ընթացքում հանդես կգա կլարնետահար Իգոր Ֆյոդորովը Ռուսաստանից:

Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը մեկնարկել է ապրիլի 10-ին Գյումրիում։ Այն կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը։ Մրցույթ-փառատոնի նպատակը դասական արվեստի հանրահռչակումն է, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների համար շփման հարթակի ձևավորումը եւ փորձի փոխանակման հնարավորությունը: Փառատոնի շրջանակում Երեւանում նախատեսված է դասական 5 համերգ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am