Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 4-րդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է ավարտել հանդիպումը ռուս գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հանդիպումն ավարտվել է արդեն 30-րդ քայլում: Այսպիսով, Լևոն Արոնյանը 3 միավորով շարունակում է միանձնյա գլխավորաել մրցաշարային աղյուսակը:
Պյոտր Սվիդլերը վաստակել է 2.5 միավոր: 2 միավորով 3-րդ տեղում է գտնվում նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Խաղային օրվա մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:
Շախմատային թագի համար միմյանց հետ պայքարելու են աշխարհի 8 ուժեղագույն շախմատիստներ, ովքեր մարտի 15-ից ապրիլի 1-ը խաղատախտակի 64 վանդակների «օգնությամբ» կչափեն իրենց ուժերը: Նրանցից յուրաքանչյուրը հավակնում է մրցելու աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում