1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սյունիքում իրականացվում է «Մենք ենք մեր երկրի ապագան» ծրագիր

Սյունիքում իրականացվում է «Մենք ենք մեր երկրի ապագան» ծրագիր

ՄԵՂՐԻ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրություններին առաջին անգամ մասնակցել պատրաստվող սյունեցի պատանիների  ու աղջիկների համար «Մեղրիի կանանց ռեսուրս կենտրոն» հկ-ն իրականացնում է «Մենք ենք մեր երկրի ապագան» ծրագիրը: Նախաձեռնությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ է` «Աջակցություն երկու ընտրական ցիկլերին Հայաստանում» ծրագրի շրջանակում: «Ծրագրով նպատակ ունենք բարձրացնել պատանիների ու աղջիկների իրավագիտակցությունը, ապահովել նրանց ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Մասնավորապես` առաջին անգամ քվեարկությանը մասնակցող 18 տարեկաններին կբացատրվի, թե ինչպես պետք է քվեարկել առաջիկա նախագահական ընտրություններում», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծրագրի ղեկավար Ժաննա Հովհաննիսյանը:

Ծրագրի մասնակցիները 16-18 տարեկան շուրջ 75 դպրոցականներ են` Մեղրի, Ագարակ, Կապան եւ Գորիս քաղաքներից: Շահառուներն ընտրվել են հարցումների միջոցով, որին մասնակցել է ավելի քան 450 դպրոցական: Մինչ այժմ նրանց համար անցկացվել են դասընթացներ եւ քննարկվել ընտրական օրենսգրքի հիմնական դրույթները, նաեւ հարցեր ՀՀ սահմանադրությունից: Առաջիկայում նախատեսվում է ծրագրի վերաբերյալ տեղեկատվական թերթիկի կազմում եւ տպագրում, առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ պաստառների պատրաստում` ըստ ծրագրի մասնակիցների կողմից առաջարկված նախագծերի: Ծրագրի շրջանակում կլինեն նաեւ հանդիպումներ` քաղաքական գործիչների, կուսակցությունների ներկայացուցիչների, ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» կամավորների հետ: Նախատեսված է նաեւ անցկացնել խաղ-ընտրություն: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ից եւ կավարտվի մարտի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]