Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կկազմվեն հայերեն թարգմանված եւ Հայաստանում հրատարակված գրականության մատենագիտական ցանկերը

Կկազմվեն հայերեն թարգմանված եւ Հայաստանում հրատարակված 
գրականության մատենագիտական ցանկերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ծրագրի շրջանակներում «Գրքի Հարթակ» երկամյա ծրագրի միջոցով իրականացված եւ 2013 թ-ի համար նախատեսված նախագծերը կներկայացվեն հունվարի 16-ին:  «Next Page» հիմնադրամի տնօրեն Յանա Գենովան (Բուլղարիա) Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կցուցադրի և կներկայացնի այդ ամենը: Շնորհանդեսին մասնակցելու են ՀՀ Մշակույթի, Կրթության եւ գիտության, Սփյուռքի, Արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակության ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը, հրատարակիչների ազգային ասոցիացիան  «Գրքի հարթակ» նախագիծը սկսել է իրականացնել 2012 թվականի հունվարից` Ուկրաինայի եւ Վրաստանի գործընկերների հետ համատեղ եւ Բուլղարիայի «Next Page»  հիմնադրամի ընդհանուր ղեկավարությամբ: Անցած մեկ տարվա ընթացքում կազմվել է Հայաստանի գրքի ոլորտի շուրջ 70 կազմակերպությունների տվյալների բազան, ՀԱԱ-ի գլխավորությամբ թարգմանիչների, գրադարանների, գրավաճառների ասոցիացիաների և «Հայ գրքի կենտրոն», «Ակտուալ արտ» ՀԿ-ների ղեկավարները մասնակցել են «Հասարակական սեկտորի հզորացում և միջոցների հայթայթում» թեմայով միջազգային երկօրյա սեմինարին (Թբիլիսի):

Ընթացիկ տարում կկազմվեն նաեւ 1991-2012 թվականներին մի շարք լեզուներից հայերենով թարգմանված եւ Հայաստանում հրատարակված գրականության մատենագիտական ցանկերն ու  համապատասխան ուսումնասիրությունները:

Թարգմանիչների և հրատարակիչների երևանյան 6-րդ ֆորումի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ  Next Page հիմնադրամը ՀԱԱ-ն  աջակցել ու ակտիվորեն մասնակցել  է մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի հարցերին նվիրված միջազգային սեմինարին:

Այժմ ընթանում են Հայաստանի գրահրատարակչական շուկայի սոցիոլոգիական համակողմանի ուսումնասիրության աշխատանքները, որոնք իրականացնում են  Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը և գրահրատարակչական ոլորտի մասնագետ Դավիթ Դաբաղյանը` միջազգային փորձագետ Ռուդիգեր Վիշենբարտի (Ավստրիա) գլխավորությամբ:

«Գրքի հարթակ» նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից եւ իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակում` տարածաշրջանի կայուն զարգացման գործում մշակույթի դերակատարման, ինչպես նաև Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության տարածաշրջանային պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, մշակութային և ակադեմիական կազմակերպությունների համագործակցության աջակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am