Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանյաց առաքելական եկեղեցին օրհնում է միայն իր հետեւորդների ամուսնությունը

Հայաստանյաց առաքելական եկեղեցին օրհնում է միայն իր հետեւորդների 
ամուսնությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին չի խրախուսում խառնամուսնությունները, սակայն չի էլ արգելում: Այս պարագայում էական նշանակություն ունի ամուսնացող զույգի կրոնական պատկանելությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող «Հայորդաց տներ» կազմակերպության ընդհանուր տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: «Եթե զույգից մեկը մահմեդական է` ինչպե՞ս կարող է քրիստոնյայի հետ ամուսնանալ: Դա նույնն է, թե քրիստոնյա աղջիկը փորձի մահմեդական մզկիթում ամուսնանալ, ինչը բացառված է: Մինչեւ դուք չընդունեք որեւէ եկեղեցու կրոնական պատկանելությունը, ոչ միայն քրիստոնեության դեպքում, դուք չեք կարող ամուսնանալ»,- նշեց Հայր Կոմիտասը:

Հոգեւորականի խոսքով` հայ եկեղեցին զույգին ամուսնացնելիս հաշվի է առնում տվյալ անձանց պատկանելիությունը հայաստանյաց առաքելական եկեղեցուն: «Իսկ հայաստանյաց առաքելական եկեղեցու անդամ են միայն նրանք, ովքեր հայ եկեղեցու հավատացյալի զավակներ են, այսինքն` մեր եկեղեցին երբեք մարդորսությամբ չի զբաղվում, այսինքն` սովորություն չկա ուրիշ ազգերին Հայ Առաքելական եկեղեցու անդամ դարձնել»,-ընդգծեց վարդապետը` հավելելով, որ այդ պատճառով էլ մեր եկեղեցին կոչվում նաեւ ազգային: 

Հայ Առաքելական եկեղեցին չի արգելում երկրորդ ամուսնությունը, սակայն կան որոշակի սահմանափակումներ: «Որոշակի պարագաներում, օրինակ, եթե ամուսինը գնացել է եւ յոթ տարի նրանից լուր չկա, եթե ամուսիններից մեկը մահացել է, եթե կինը կամ տղամարդն ի վիճակի չեն երեխա ունենալու»,- ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am