Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հալեպի հայաշատ Նոր գյուղում տասնյակ զինյալներ են սպանվել

Հալեպի հայաշատ Նոր գյուղում տասնյակ զինյալներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը Հալեպի Նոր Գյուղ (Միդան) թաղամասի մի քանի տարածքներ արդեն սկսել են մաքրել զինյալներից: Բախումների հետեւանքով տասնյակ զինյալներ են զոհվել, այդ թվում` լիբիացի դիպուկահարներ, առգրավվել են նրանց զենքերը:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինված ուժերը Հալեպի Քաֆր Համրա ճանապարհին ոչնչացրել են զինյալների երեք մեքենաները: Տասնյակ զինյալներ են սպանվել Բուսթան բաշա թաղամասում եւ Թելեֆոն Հաուայեի շրջանում:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ  հայաշատ թաղամասի որոշ շրջաններում կառավարական տանկեր են տեղակայվել:

Ավելի վաղ Հալեպի առաջորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրել էր, որ կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները լուրջ մարտերի են պատրաստվում:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]